Թմրամոլներ, անօթևաններ ու չքավորներ. հասարակության խոցելի շերտերը՝ բրիտանացի լուսանկարչի օբյեկտիվում (լուսանկարներ)
Բրիտանացի լուսանկարիչ Լի Ջեֆրիսն աշխարհի շուրջ ճանապարհորդելու ընթացքում արել է բավական ուշագրավ ֆոտոշարք, որում ներկայացված են հասարակության խոցելի շերտերի ներկայացուցիչները։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Կորուսյալ հրեշտակներ» խորագրով ֆոտոշարքում ներկայացված են թմրամոլներ, անօթևաններ ու չքավորներ, որոնց դեմքի արտահայտությունը խոսքերից ավելի լավ է պատմում դառը կյանքի մասին։
Ջեֆրիսը պատմել է, որ ինքն այս լուսանկարների միջոցով փորձում է ներկայացնել ճշմարիտ ուղին կորցրած մարդկանց, ովքեր գոյության պահպանման համար պայքար են մղում։
Նշվում է, որ հեղինակը մտադիր է իր աշխատանքները աճուրդի հանել, որպեսզի ստացված գումարով օգնի անօթևաններին։























