Ջեք Ուայթը երգ է ձայնագրել և թողարկել չորս ժամվա ընթացքում

11:48 • 21.04.14

Ամերիկացի ռոք երաժիշտ Ջեք Ուայթն անցած շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կարողանալով չորս ժամից պակաս ժամանակահատվածում ձայնագրել և թողարկել «Lazaretto» երգը: Այդ մասին հաղորդվում է իրեն պատկանող Third Man Records-ի կայքում, գրում է lenta.ru-ն:

 

Նաշվիլում գտնվող ստուդիայում Ուայթը և նրա խումբն աշխատանքը սկսել են շաբաթ առավոտյան։ Նրանք նախ ձայնագրել են «Lazaretto» երգը, իսկ այնուհետ՝ Էլվիս Փրեսլիի «Power of My Love» երգի քավեր-տարբերակը: Դրանից հետո արագ սկսվել է վինիլային ձայնասկավառակի թողարկման պատրաստման գործընթացը: Որպես շապիկ օգտագործվել է ձայնագրության ընթացքում արված լուսանկարը:

 

Ճիշտ ժամանակը, որի մեջ տեղավորվել է The White Stripes խմբի նախկին առաջատարի թիմը, կազմել է 3:55:21: Այդպես, երաժիշտը գերազանցել է շվեյցարական Vollgas Kompanie տրիոյի ռեկորդը, որը 2008 թվականին սկավառակ է թողարկել ձայնագրությունից մեկ օր անց:

 

Ուայթի երկրորդ «Lazaretto» սոլո ալբոմը կթողարկվի 2014 թվականի հունիսի 10-ին։