Աստվածաշնչի՝ աշխարհում ամենաարժեքավոր նմուշներից մեկը կթվայնացվի Իտալիայում
Իտալական Կատանիա քաղաքում պատրաստվում են թվայնացնել 13-րդ դարին թվագրվող բացառիկ մի Աստվածաշունչ, որը համարվում է աշխարհում ամենաարժեքավոր ու գեղեցիկ նմուշներից մեկը։
Ինչպես նշում է Euromag-ը, ձեռագիրը զարդարում են գեղանկարիչ Պյետրո Կավալինիի աշխատանքները։ Աղբյուրը մանրամասնում է, որ արժեքավոր գրքի թվայնացումից հետո այն հնարավոր կլինի ուսումնասիրել։
ANSA-ն հավելում է, որ գիրքը Կատանիայում է հայտնվել 1740-50թթ. ընթացքում, երբ նմուշը գնվել է Հռոմից՝ Սան Նիկոլո վանքի գրադարանը հարստացնելու համար։
Աստվածաշունչը ցուցադրության է հանվել ընդամենը 3 անգամ՝ 1954թ. Հռոմում, 1965թ. Բրյուսելում, 1999թ. Կատանիայում։










