Սթիվ Ջոբսի մասին ֆիլմով կարող են զբաղվել Դենի Բոյլը և Լեոնարդո դի Կապրիոն
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին ֆիլմով կարող են զբաղվել ռեժիսոր Դևիդ Բոյլը և դերասան Լեոնարդո դի Կապրիոն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Տեղեկությունների համաձայն՝ Sony Pictures ստուդիան բանակցություններ է վարում Բոյլի հետ, որն իր հերթին իբր նախագիծ է հրավիրել դի Կապրիոյին: Ռեժիսորի և դերասանի նախորդ համատեղ նախագիծը եղել է «Լողափ» ֆիլմը՝ 2000 թվականին:
Աղբյուրներն ընդգծում են, որ ոչ մի պաշտոնական գործարք դեռ չի կնքվել։
Կենսագրական ֆիլմի պրոդյուսերներից մեկը Սքոթ Ռուդինն է, սցենարի հեղինակը՝ Աարոն Սորկինը: Ֆիլմը հիմնված է Ջոբսի կենսագրության վրա, որը գրել է Ուոլթեր Այզեքսոնը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դևիդ Ֆինչերը հրաժարվել է Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումներից:










