Մեխիկոյում հրաժեշտ են տվել Գաբրիել Գարսիա Մարկեսին (լուսանկարներ)

10:00 • 22.04.14

Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Գեղեցիկ արվեստների պալատում, տեղի է ունեցել կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությունը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ 

 

Արարողությունը գլխավորել են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և նրա կոլումբացի գործընկեր Խուան Մանուել Սանտոսը։ Միջոցառմանը մասնակցել են նաև գրողի հարազատներն ու մերձավորները, ինչպես նաև մշակույթի և քաղաքական գործիչներ, նրա երկրպագուները։  

 

Տաղանդավոր գրողի բազմաթիվ ընթերցողներ Մեխիկոյի արվեստների պալատ դեղին վարդերի փնջեր են տարել, որոնք սիրում էր սիրված գրողը։ Նաև հազարավոր դեղին թղթե թիթեռներ են բաց թողնվել երկինք։

 

Պալատի նախասրահում տեղադրված է եղել Գարսիա Մարկեսի աճյունափոշին, որը բերել էր նրա այրին՝ Մերսեդես Բարչան՝ որդիների՝ Գոնսալոյի և Ռոդրիգոյի ուղեկցությամբ։

 

Մինչ հրաժեշտի արարողության սկիզբը շինության մոտ բազմահազարանոց հանրություն է հավաքվել։