Մերիլ Սթրիփը թատերական «Մոնտե Քրիստո» մրցանակ է ստացել (լուսանկարներ)

13:39 • 22.04.14

Հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը ստացել է բոլոր հնարավոր մրցանակները կինեմատոգրաֆում և այժմ, հավանաբար, եկել է թատրոնի ժամանակը։ Նախօրեին Նյու Յորքի Յուջին Օ՛Նիլի անվան թատերական կենտրոնում անցկացվել է Մերիլ Սթրիփի մեծարման երեկո, հայտնում է buro247.ru-ն։

 

«Օսկար» մրցանակի եռակի դափնեկիրն այս անգամ ստացել է «Մոնտե Քրիստո» մրցանակ։ Ինչպես նշել են կազմակերպիչները, Սթրիփն անգնահատելի ներդրում է ունեցել ամերիկյան թատրոնի զարգացման գործում։ Անձամբ դերասանուհին, ստանալով մրցանակը, նշել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ այդ մրցանակը մի կազմակերպությունից, որը բացահայտում և աջակցում է նոր տաղանդներին։

 

Մերիլ Սթրիփին աջակցելու էին եկել դերասաններ Քեթրին Զետա Ջոնսը, Մայքլ Դուգլասը և այլ հայտնի դեմքեր։

Мэрил Стрип наградили театральной премией

Мэрил Стрип наградили театральной премией (фото 1)

Мэрил Стрип наградили театральной премией (фото 2)

Мэрил Стрип наградили театральной премией (фото 3)

Мэрил Стрип наградили театральной премией (фото 4)