Սկսվել են նոր «Տերմինատորի» նկարահանումները

13:19 • 22.04.14

Սկսվել է «Տերմինատորը» նշանավոր կինոպատման նոր մասի նկարահանումը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Skydance Productions ստուդիայի համապատասխան ծանուցումը Facebook-ի իրենց էջում:

 

Հրապարակվել է նկարահանման հրապարակից ճայթուցիչի լուսանկարը, որը ստուդիայի աշխատակիցները մակագրել են հետևյալ կերպ. «Սքայնեթի գործարկման նախապատրաստումը կատարված է: Ինիցիալիզացիան կատարված է: Վերագործարկումը՝  3 րոպե 0 վայրկյանից»:

 

Այս անգամ ֆիլմի ռեժիսորն է Ալան Թեյլորը, իսկ գլխավոր դերակատարները՝ Էմիլիա Քլարկը, Առնոլդ Շվարցենեգերը, Ջեյ Քորթնին, Ջեյսոն Քլարկը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015-ի հունիսի 1-ին: