Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի «սառը պատերազմի» ժամանակներից դրվագի մասին
Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը պատրաստվում է ֆիլմ նկարահանել, որի սյուժեն կապված է ամերիկյան Lockheed U-2 հետախույզ-ինքնաթիռի պատմության հետ, որը խփվել է Սվերդլովսկի մոտակայքում խորհրդային հրթիռի կողմից, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Hollywood Reporter-ին:
Ֆիլմի գլխավոր հերոսը կդառնա իրավաբան Ջեյմս Դոնովանը, որը բանակցություններ էր վարում կործանված ինքնաթիռի օդաչու Հարի Փաուերսին ազատելու շուրջ: Թերթի տեղեկություններով՝ իրավաբանի դերում հանդես կգա հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը:
Դեպքը տեղի է ունեցել Սվերդլովսկի մոտակայքում 1960 թվականին: Օդաչուն դուրս է թռել պարաշյուտով, բայց ձերբակալվել է և ավելի ուշ դատապարտվել տասը տարվա ազատազրկման՝ լրտեսության համար: Ամերիկացի օդաչուն բանտում է անցկացրել 108 օր: 1962 թվականի փետրվարին Բեռլինում Փաուերսին փոխանակել են խորհրդային լրտես Ռուդոլֆ Աբելի հետ՝ համաձայն ԽՍՀՄ և ԱՄՆ կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության։










