Մարատ Բաշարովը և Եկատերինա Արխարովան ԶԱԳՍ-ում գրանցման դիմում են ներկայացրել
Դերասան Մարատ Բաշարովը և Էմանուել Վիտարգանի զարմուհի Եկատերինա Արխարովան ապրիլի 19-ին Մոսկվայի ԶԱԳՍ-երից մեկում ամոսնության գրանցման դիմում են ներկայացրել: Այս մասին հաղորդում է lifenews.ru-ն՝ հղում կատարելով Heat.ru-ին:
Մարատ Բաշարովի հարաբերությունները դերասանուհի Եկատերինա Արխարովայի հետ սկսվել են այն բանից հետո, երբ Մարատը դերասանուհուն հաղորդագրություն է գրել սոցիալական ցանցում և հրավիրել իր ներկայացմանը:
Առաջին անհատական հանդիպումից հետո դերասանն սկսել է սիրահետել Եկատերինային, և նա շուտով տեղափոխվել է Բաշարովի բնակարան:












