Ջեկի Չանը նկարահանվում է 320 մլն դոլար արժողությամբ ֆիլմում
Հանրահայտ դերասան, 60-ամյակը բոլորած Ջեկի Չանը սկսում է չինական կինոյի պատմության մեջ ամենաթանկ ֆիլմում նկարահանումները։ «Վիշապի թուրը» պատմական-արկածային ֆիլմի բյուջեն 320 մլն դոլար է, գրում է Обозреватель-ը։
Ֆիլմում իրադարձությունները տեղի կունենան Հին Չինաստանում, ուր, հանգամանքների բերումով, հայտնվում է հռոմեացի զինվորը։ Ջեկի Չանը չի նշում այն դերասանի անունը, ով պետք է կատարի հռոմեացու դերը՝ ակնարկելով միայն, որ դա շատ հայտնի հոլիվուդյան դերասան է։ Լուրեր են պտտվում, որ դա Մել Գիբսոնն է։
Անձամբ Չանը կկատարի չինացի հրամանատարի դերը, որի համար դերասանը պատրաստվել է 7 տարի։ Ֆիլմի ռեժիսորը Դենիել Լին է։ Թանկարժեք ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. փետրվարի 19-ին։










