Միլանում կարմրահերների դիմանկարների ցուցահանդես կանցկացվի
Միլանի գիտության և տեխնիկայի թանգարանում բացվում է Եվրոպայի տարբեր անկյուններում բնակվող կարմրահերների դիմանկարների ցուցահանդեսը, հայտնում է Euromag-ը։
Լուսանկարների հեղինակն է Մարինա Ռոսոն, ով անչափ հետաքրքրված է մազի այս հազվագյուտ գույնի խնդրով։ Լուսանկարչուհին եղել է եվրոպական բազմաթիվ երկրներում՝ ցանկանալով ֆիքսել կարմրահեր մարդկանց, քանի դեռ նրանք վերջնականապես չեն վերացել։
Ընդհանուր առմամբ, The Beautiful Gene («Գեղեցիկ գեն») խորագրով ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի կնոջ 204 լուսանկարից 47-ը։ Դրանք կստիպեն այցելուներին մտորել էվոլյուցիայի ու նախապաշարմունքների մասին։
Ըստ վերջին տվյալների՝ կարմրահերների թիվը գնալով ավելի է կրճատվում, քանի որ այդ գույնի գենը ռեցեսիվ է։ 2001թ. սերմնահեղուկի աշխարհի խոշորագույն բանկը դադարել է կարմրահեր դոնորների ընդունել, քանի որ նրանց հանդեպ պահանջարկը շատ քիչ է։










