Շեքսպիրը բրիտանացի մշակութային գործչի տիպար է ճանաչվել
BBC-ն հրապարակել է իր միջազգային հարցման արդյունքները, որոնց համաձայն Մեծ Բրիտանիայի մեծագույն մշակութային գործչի տիպար է ճանաչվել Ուիլիամ Շեքսպիրը, հայտնում է gazeta.ru-ն։
Հարցումն անց է կացվել Շեքսպիրի 450-ամյակի նախօրեին Հնդկաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Գերմանիայից և ԱՄՆ-ից մոտ 5.000 երիտասարդների շրջանում:
Այն հարցին, թե որ անձնավորությանն են նրանք ասոցացնում ժամանակակից բրիտանական արվեստի ու մշակույթի հետ, պատասխանողների 14%-ը նշել է Շեքսպիրին։
Երկրորդ և երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն ու ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը։










