Տարանտինոն պարտվել է իր սցենարը հրապարակած կայքի դեմ դատը

16:30 • 23.04.14

Կալիֆոռնիայի դաշնային դատարանը մերժել է ռեժիսոր և դերասան Քվենտին Տարանտինոյի հայցը Gawker Media ընկերության դեմ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Hollywood Reporter-ին։ Դատարան դիմելու առիթ է դարձել ընկերության կայքում «Գարշելի ությակը» ֆիլմի սցենարի հրապարակումը, ինչը, Տարանտինոյի կարծիքով, իր հեղինակային իրավունքների խախտում է։

 

Հայցվորի փաստաբանները կարող են բողոքարկել դատարանի վճիռը մինչև մայիսի 30-ը, գրում է աղբյուրը: Ընդ որում՝ նրանք պետք է մի շարք ուղղումներ մտցնեն գործի մեջ, մասնավորապես՝ հայտարարեն նրանց անունները, ովքեր հրապարակել են ֆիլմի սցենարը և այլն։  Տվյալ հստակեցումներն անելու դեպքում, հավանաբար, գործը կվերանայվի, հայտարարել են Կալիֆոռնիայի դաշնային դատարանի ներկայացուցիչները:

 

Gawker Media-ի կայքում «Գարշելի ությակը» սցենարի հրապարակումից հետո Տարանտինոն հայտարարել էր, որ չի նկարահանի ֆիլմը: Սակայն որոշ ժամանակ անց նա կրկին որոշել է նկարահանել ֆիլմը և կազմակերպել է դերասանների հետ սցենարի հանրային ընթերցում։ Դրանից հետո Տարանտինոն հայտնել է, որ մտադիր է փոխել վերջաբանը և ֆիլմի սցենարի մի քանի գլուխ։