Վոլոչկովայի դեմ մարմնավաճառության հոդվածով վարչական վարույթ է հարուցվել

22:00 • 23.04.14

Անաստասիա Վոլոչկովայի կյանքում ծանր շրջան է սկսվել: Կոլեգաների հետ ունեցած հակամարտություններից և անհաջող կարճատև ինտրիգներից բացի բալետի պարուհին նաև օրենքի հետ խնդիրներ ունի: Այս մասին հաղորդում է lifenews.ru-ն` հղում կատարելով Heat.ru-ին:


Տեղեկատվության համաձայն՝ Մոսկվայի ոստիկանությունն ստուգում է իրականացնում փաստաբան Սերգեյ Ժորինի հայցով, համաձայն որի մարմնավաճառության հոդվածով վարչական վարույթ է հարուցվել 38-ամյա պարուհի Անաստասիա Վոլոչկովայի դեմ:


Չնայած նրան, որ սեռական ծառայությունների մատուցման համար միայն վարչական պատասխանատվություն է սահմանվում, չի բացառվում, որ եթե գործին ընթացք տրվի, և պարուհին մեղավոր ճանաչվի, ապա նրան դրամական տուգանքից ավելի սարսափելի պատիժ կսպասվի:


Բացի ազնվորեն կամ ոչ այդնան ազնիվ ճանապարհով վաստակած գումարների գանձումից՝ Վոլոչկովան պետք է ապացուցի, որ նման արարքը չի ազդում վերջինիս ծնողական պարտականությունների վրա, քանի որ պարուհին 8-ամյա դուստր ունի: