Հայ երաժշտական աշխարհից հեռացավ ԽՍՀՄ վերջին ժողովրդական արտիստ կոմպոզիտորը. Արամ Սաթյան
Մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի մահվամբ հայկական երաժշտական աշխարհից հեռացավ հայ մեծերից ևս մեկը և վերջին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոմպոզիտորը՝ հայկական երաժշտության պատմության մեջ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ավելացեց. «Մեզանից հեռացավ մեր մեծերից ևս մեկը»:
Հիշեցնենք, որ այսօր մահացել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, ով 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նա 1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում:
Ի պատասխան հարցի, թե մաեստրոյի մարմինը կտեղափոխվի՞ Հայաստան, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը նշեց. «Կարծում եմ՝ այո»:










