Ջոդի Ֆոսթերն ամուսնացել է իր ընկերուհու հետ
Ամերիկյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերն ամուսնացել է իր 44-ամյա ընկերուհու՝ լուսանկարչուհի Ալեքսանդրա Հեդիսոնի հետ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով E! Online-ին։
51-ամյա դերասանուհու ներկայացուցիչ Ջենիֆեր Էլենը հաստատել է ամսագրին, որ Ֆոսթերի և Հեդիսոնի հարսանիքը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Նա չի հստակեցրել արարողության վայրը: Հաղորդվում է, որ Ֆոսթերն ու Հեդիսոնը մտերիմ հարաբերությունների մեջ են եղել դեռևս անցած տարվա ամառվանից:
«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Ֆոսթերը 2013 թվականի հունվարին «Ոսկե գլոբուս» մրցանակի շնորհման արարողությանն իր ելույթի ժամանակ հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: 20 տարի Ջոդի Ֆոսթերը հարաբերություններ է ունեցել պրոդյուսեր Սիդնի Բերնարդի հետ: Դերասանուհին երկու որդի ունի:










