Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Մաֆիա» խաղի մասին ֆիլմ կնկարահանի
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սկսել է «Մաֆիա» ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումները, որի հիմքում ընկած է նույնանուն խաղը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով kinopoisk.ru կայքին:
Ֆիլմը, որը մասամբ կնկարահանվի 3D ձևաչափով, կդառնա Enjoy Movies և Renovatio Entertainment կինոընկերությունների ամենաթանկարժեք նախագիծը: Դերերում հանդես կգան Վիկտոր Վերժբիցկին, Վենիամին Սմեխովը, Յուրի Չուրսինը, Վյաչեսլավ Ռազբեգաևը, Օլգա Տումայկինան, Կարեն Բադալովը, Անդրեյ Չադովը և Վադիմ Ցալլատին: Ֆիլմի սցենարիստն Անդրեյ Գավրիլովն է:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում: «Մաֆիա» խաղը, որտեղ մասնակիցները քարտերի օգնությամբ բաժանվում են «խաղաղ բնակիչների» և «մաֆիայի», ինչից հետո «բնակիչները» փորձում են բացահայտել մարդասպաններին, հաղթողի համար խոշոր գումարային մրցանակով հայտնի հեռուստատեսային շոու է դարձել։ Ընդ որում՝ «Մաֆիա»-ում սպանություններն իրականում են տեղի ունենում:
Ֆիլմի մեծ մասը զբաղեցնում է հենց խաղը, որին իսկզբանե մասնակցում է 11 մարդ:
Ռեժիսոր և սցենարիստ Սարիկ Անդրեասյանը նկարահանել է «Ծառայողական սիրավեպ. մեր ժամանակները» և «Հղին» ֆիլմերը, որոնք ռուսական կինովարձույթում առաջատարներ են եղել:










