Շերոն Սթոունը և Քրիստեն Ստյուարտը համատեղ կնկարահանվեն նոր ֆիլմում

01:14 • 24.04.14

Քրիստեն Ստյուարտը և Շերոն Սթոունը միասին կնկարահանվեն ռեժիսոր Նիմ Նուրիզադեի նոր՝ «Ultraamerikantsy» ֆիլմում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Myjane-ին:


Ֆիլմում նկարահանվելու հրավեր է ստացել նաև Ջեսսի Այզենբերգը:


Սթոունը ֆիլմում մարմնավորելու է հատուկ գործակալի, որը հետապնդելու է թմրանյութերի սիրահար Այզենբերգին և նրա երիտասարդ ընկերուհուն (Քրիստեն Ստյուարտին):


Ֆիլմը կինոկատակերգության ժանրում է: