11-ամյա սերբ տղան կենդանական աշխարհի ապշեցուցիչ նկարներ է ստեղծում (լուսանկարներ)
Տասնմեկամյա սերբ Դուսան Կրտոլիկայի ստեղծած զարմանալի նկարներին նայելիս կարելի է նրան իրական տաղանդ համարել։
Ինչպես նշում է Oddity Central-ը, 5-րդ դասարանի աշակերտն այնպիսի աներևակայելի մանրամասնությամբ է պատկերում բնությունը, որ դժվար է հավատալ, թե դրանք ընդամենը երեխայի ձեռքի աշխատանքներ են։
Տղան սկսել է նկարել 2 տարեկանից, և արդեն հասցրել է 3 անհատական ցուցահանդես ունենալ։
Կայքը նշում է, որ Դուսանը նկարում է մատիտով ու գրչով՝ պատկերելով ամենատարբեր տեսակի կենդանիների, թռչունների, միջատների, այդ թվում նաև վաղուց գոյություն չունեցող տեսակները։
Դատելով նրա աշխատանքների բարդությունից՝ կարելի է հասկանալ, թե տղան ինչպիսի խոր գիտելիքներ ունի կենդանական աշխարհի վերաբերյալ։
Աղբյուրը նշում է, որ Դուսանի ճանաչումն արագորեն տարածվում է հայրենիքի սահմաններից դուրս։ Նա արդեն ցուցահանդեսներ կազմակերպելու հրավերներ է ստացել ԱՄՆ-ից, Ավստրալիայից ու Հնդկաստանից։










