Ամերիկացի դերասանները Շեքսպիրի պիեսները բեմադրել են 11.000 մ բարձրության վրա (լուսանկարներ, տեսանյութ)

10:00 • 24.04.14

Ամերիկացի դերասանները Շեքսպիրի ծննդյան 450-ամյակը նշել են ինքնաթիռում՝ ավելի քան 11.000 մ բարձրության վրա։ Նրանց ռեկորդը հավակնում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Взгляд-ը։

 

Դերասանների շոուի հանդիսատեսն են դարձել Easyjet ավիաընկերության ինքնաթիռով ապրիլի 23-ին Լոնդոնից Վերոնա մեկնող ուղևորները։

 

Դերասանները մեկ ժամ զվարճացրել են ուղևորներին Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելո», «Մակբեթ» և այլ պիեսների իրենց տարբերակներով։

 

Թատերական ներկայացումը, որը ցուցադրվել է 11.270 մ բարձրության վրա, հավակնում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես «ամենաբարձրը» պատմության մեջ։ Ներկայացման նախաձեռնողը Easyjet ավիաընկերությունն է, որն ակտիվորեն կողմ է այն մտքին, որ ապրիլի 23-ը Շեքսպիրի ազգային օր դառնա Մեծ Բրիտանիայում։
Ինքնաթիռի արտաքին հատվածին փակցված է եղել Շեքսպիրի պատկերը։

Shakespeare plays performed at easyJet bag drop Luton Airport

Shakespeare plays performed at easyJet bag drop Luton Airport

Entertainment: A theatre company will attempt a world record on this  easyJet plane complete with a 10ft image of Shakespeare

Bard's birth: The Reduced Shakespeare Company will performs an abridged version of Shakespeare's works at 37,000ft

It’s Shakes on a plane: Comedy troupe performs The Bard on EasyJet flight