Sony Pictures-ը կատակերգություն կնկարահանի Բարբի տիկնիկի մասին

13:06 • 24.04.14

Sony Pictures ստուդիան խաղալիքներ արտադրող Mattel ընկերության հետ համատեղ ֆիլմ կնկարահանի Բարբի տիկնիկի մասին, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Variety-ին։

 

Նկարահանումները նախատեսվում է սկսել այս տարվա վերջին։ Կինոստուդիան մտադիր է ֆիլմերի շարք ստեղծել հայտնի տիկնիկի մասին։

 

«Մենք միշտ գիտակցել ենք, որ Բարբիի պատմությունը մեծ պոտենցիալ ունի, սակայն մեծ հնարավորություններ ստեղծվեցին, երբ մեզ առաջարկեցին անսպասելի, խելացի և իսկապես զվարճալի տարբերակ»,- ասել է Sony ընկերությանը պատկանող Columbia Pictures ստուդիայի գլխավոր պրոդյուսերը։

 

Բարբիի մասին ֆիլմը կդառնա Mattel-ի և Sony-ի 2-րդ համատեղ նախագիծը, որոնք այժմ աշխատում են «Հի Մեն և տիեզերքի տիրակալները» մուլտսերիալը ֆիլմի վերածելու վրա։