Սոֆիա Կոպոլան ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում
Կինոդերասանուհի, ռեժիսոր Սոֆիա Կոպոլան այս տարի կընդգրկվի Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում, հայտնում է buro247.ru-ն։
Նախորդ տարի Կաննի կինոփառատոնում կայացել էր Կոպոլայի վերջին՝ «Էլիտար հասարակություն» ֆիլմի պրեմիերան, և քննադատներն այն այդքան էլ ջերմ չէին ընդունել։ Այս տարի Կոպոլան անձամբ կլինի ժյուրիի կազմում, որը կգլխավորի Ջեյն Քեմփիոնը՝ ռեժիսոր Նոր Զելանդիայից։
Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը։ Ժյուրիի մյուս անդամների անունները կհայտարարվեն առաջիկա օրերին։










