Սերժ Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ

11:14 • 25.04.14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.


«Հարգելի պարոն Բալյան,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:


Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաև երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի և մանկավարժի Ձեր վաստակը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»։