Բենքսիի լավագույն աշխատանքներից 9-ը կհանվեն աճուրդի (լուսանկարներ)
Սթրիթ արտի հայտնի վարպետ Բենքսիի՝ Լոնդոնում ցուցադրության հանված 10 աշխատանքներից 9-ը կիրակի օրը հանվելու են առցանց աճուրդի։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, վաճառվելիք նմուշները, որոնք բառի բուն իմաստով հանվել են պատերից, դռներից ու անգամ մեքենաների վրայից, Բենքսիի լավագույն աշխատանքներից են։ Փորձագետները ենթադրում են, որ նրա աշխատանքները կվաճառվեն 170.000- 850.000 դոլարի սահմաններում։
Սակայն ինքը՝ հեղինակը, չի ողջունել իր գրաֆիտիները ցուցադրության, ինչպես նաև աճուրդի հանելու նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ իր թույլտվությունը ոչ ոք չի հարցրել։
Ստորև ֆոտոշարքով ներկայացված են վաճառվելիք նմուշները.
No ball games



















