Ուկրաինային միայն խաղաղություն և հանգստություն եմ մաղթում. Գեորգի Դանելիա

17:25 • 25.04.14

Հայտնի վրացի ռեժիսոր, «Ես քայլում եմ Մոսկվայում», «Աֆոնյա», «Միմինո», «Կին-ձա-ձա» ֆիլմերի հեղինակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան նշել է, թե ինչու Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն աջակցող և չաջակցող նամակները չի ստորագրել, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Ես չունեմ դիրքորոշում ներկայիս հակամարտությունում։ Ես անկեղծ չեմ հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Սակայն ես չափազանց շատ եմ սիրում Ուկրաինան՝ անմասն մնալու համար»,- ասել է ռեժիսորը։

 

Դանելիան ընդգծել է, որ չի ստորագրել ոչ կողմ, ոչ դեմ, քանի որ չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

 

«Պետք է զիջումների գնալ։ Բոլորը պետք է գնան։ Բոլոր կողմերից։ Ուկրաինային միայն խաղաղություն և հանգստություն եմ մաղթում։ Ես շատ եմ ցավում։ Շատ եմ ձեզ սիրում»,- ասել է ռեժիսորը։