Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնն անվանափոխել է «Հոբբիթ» եռապատման եզրափակիչ ֆիլմը
Հայտնի կինոռեժիսոր Փիթեր Ջեքսոնը Facebook սոցկայքի իր էջում տեղեկացրել է, որ անվանափոխել է «Հոբբիթ» եռապատման եզրափակիչ ֆիլմը։
Նախկին անվանումը՝ «Հոբբիթ. այնտեղ ու ետ»-ը փոխարինվել է «Հոբբիթ. 5 զորքերի մարտը» անվանումով։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, ռեժիսորը հավելել է, որ այս գաղափարն իր մոտ առաջացել էր դեռևս 2013թ., սակայն այն ժամանակ որոշվել է սպասել ֆիլմի մոնտաժի վերջնական տարբերակին։
Աղբյուրը հավելում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ին՝ Մեծ Բրիտանիայում և դեկտեմբերի 17-ին՝ ԱՄՆ-ում։










