«Նոր ալիք-2014». երաժշտական մրցույթի մասնակիցների ցանկը
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթը հայտարարել է այս տարի կայանալիք միջոցառման մասնակիցների անունները։ Հաղթանակի համար կպայքարեն 13 երիտասարդ կատարողներ ամբողջ Եվրոպայից։
Մասնակիցների ընտրությունը կայացել է մի քանի օր առաջ Մոսկվայում։ Ներկայացված 70 հայտերից հաստատվել են միայն 13-ը, գրում է loveradio.ru-ն։
Մրցույթին, ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Սոնա Ռուբենյանը։
Ռուսաստանը կներկայացնեն Comedy Battle շոուի մասնակիցներ՝ «Օ՛Հենրի» խումբը։ Ռուսաստանից կմեկնեն նաև երգչուհի Յուլյա Պլակսինան և Նոդար Րևիյան։
Լատվիան կներկայացնի Ստաս Շուրինսը, Լիտվան՝ Մոնիկա Լինկայտեն։ Ուկրաինայից մրցույթին կմասնակցեն Վյաչեսլավ Ռիբիկովը և Վիկտորյա Պետրիկը։
«Նոր ալիք- 2014» մրցույթին կմասնակցեն նաև Գերմանիայից և Իտալիայից ներկայացուցիչներ (անունները չեն նշվում)։
Ղրղզստանից մրցույթին հանդես կգա Style Mix խումբը, Ղազախստանից՝ Ալիշեր Կարիմովը, Վրաստանից՝ Նուցա Բուզալաձեն։
«Նոր ալիք- 2014» մրցույթը կանցկացվի Յուրմալայում 2014թ. հուլիսի 22-27-ը։










