Մայլի Սայրուսը դուրս է գրվել հիվանդանոցից և պատրաստվում է եվրոպական շրջագայության

12:00 • 26.04.14

Ամերիկյան փոփ երգչուհի Մայլի Սայրուսը, ով հոսպիտալացվել էր նախորդ շաբաթ՝ հակաբիոտիկների հետևանքով ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով, դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ ամերիկյան լրատվամիջոցներին հղումով։

 

Այժմ 21-ամյա երգչուհին պատրաստվում է Bangerz շրջագայության շարունակմանը։ Առաջին համերգը նախատեսված է մայիսի 2-ին, Ամստերդամում։

 

Ընդհանուր առմամբ, Սայրուսը Եվրոպայում կունենա 18 համերգ, այդ թվում՝ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում։

 

Նա համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի երգչուհիներից։