Լյուդովիկոս 16-րդի հայտնաբերված մասունքները կեղծ են. գիտնականներ
Գիտնականները վերջնականապես հաստատել են, որ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդի մասունքները կեղծ են։ Մասունքներ ասելով՝ նրանք նկատի ունեն դդմակը, որում, ենթադրաբար, հայտնաբերվել է թագավորի արյան նմուշը, ասվում է Scientific Reports գիտական ամսագրում, գրում է segodnya.ua-ն։
Պարզվել է, որ մասունքները պատկանում են գրեթե զտարյուն ֆրանսիացու, այն դեպքում, երբ միապետն ունեցել է իտալա-գերմանացի նախնիներ։ Ավելին, պարզվել է, որ «կեղծ» Լյուդովիկոս 16-րդն ունեցել է խաժ աչքեր և եղել է ցածրահասակ, սակայն պատմական ժամանակագրություններում նրան նկարագրում են բարձրահասակ և կապուտաչյա։
Նախկինում հաղորդվում էր, որ գիտնականները կասկածներ ունեն Բուրբոնների տոհմի 2 միապետների՝ Հենրիխ 4-րդի և Լյուդովիկոս 16-րդի մասունքների իսկության վերաբերյալ։










