Ռիչարդ Գիրին անօթևանի տեղ են դրել և պիցցա հյուրասիրել

23:29 • 27.04.14

Ֆրանսուհին Նյու Յորքի փողոցներից մեկում բախվելով հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրին՝ նրան անօթևանի տեղ է դրել և պիցցա հյուրասիրել:

Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ New York Post-ին հղումով, զբոսաշրջիկ կնոջ խոսքով՝ ինքն ամուսնու և 15-ամյա որդու հետ զբոսնելիս է եղել Նյու Յորքի Կենտրոնական կայարանում, երբ տեսել է աղբամանում ինչ-որ բան փնտրող տղամարդուն, ով արտաքինից անօթևանի է նման եղել:

Պարբերականի հաղորդմամբ՝ զբոսաշրջիկները պատահաբար հայտնվել են Ռիչարդ Գիրի մասնակցությամբ Time Out of Mind ֆիլմի նկարահանման հրապարակում:

«Նա ինձ հարցրեց, թե ինչ կա ձեռքիս տոպրակում: Ես պատասխանեցի՝ պիցցա: Նա շնորհակալություն հայտնեց և ասաց. «Թող Աստված պահպանի Ձեզ»», - մեկնաբանել է ֆրանսուհին: