Իտալիայում կբացվի Մուսոլինիի թանգարանը
Իտալական Պրեդապիո քաղաքի իշխանությունները մտադիր են բացել երկրի նացիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինիին նվիրված թանգարան, հայտնում է Euromag-ը։
The Local-ը մանրամասնում է, որ այդ քաղաքը իտալացի բռնապետի ծննդավայրն է, ուստի Պրեդապիոյի քաղաքապետի կարծիքով, շատ ճիշտ կլինի իրենց մոտ պատմական այդ խոշոր դեմքին նվիրված թանգարանի բացումը։
Պաշտոնյան առաջարկում է թանգարանում ներկայացնել ֆաշիզմի պատմությունը՝ այն ներկայացնելով, որպես պատմության կարևոր շերտ։










