Դանիացիները վերստեղծել են 3300-ամյա գարեջուրը
Դանիայի ազգային թանգարանը և տեղական գարեջրագործական ընկերությունը միավորվել են՝ հնագույն գարեջրի բաղադրատոմսը վերականգնելու համար։
Խմիչքի մնացորդները հայտնաբերվել էին բրոնզե դարի ժամանակաշրջանի թաղված իրերում և անալիզի ենթարկվել։ Վերստեղծված գարեջուրն արդեն թանգարանի խանութում վաճառքի է հանվել 4-7 դոլարով, այդ թվում՝ առցանց, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Foodbeast.com-ին։
Հեղուկի մնացորդները, որն իր բաղադրությամբ նման է ժամանակակից գարեջրին, հայտնաբերվել են դեռևս 1921-ին փայտե դագաղում՝ 16-18-ամյա աղջկա քարացած մարմնի կողքին։ Դանիացի հնագետները պարզել են, որ դա եղել է բրոնզե դարի բնակչուհի (մ.թ.ա. 1390-1370թթ.)։
Գրեթե 100 տարի դագաղը և նրա պարունակությունը եղել են թանգարանի նմուշ, և միայն վերջերս են թանգարանի աշխատակիցները որոշել հնագույն գարեջրի վերլուծությունների հիման վրա ժամանակակից գարեջուր արտադրել։










