Ճապոնացիները Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմ կթողարկեն (լուսանկարներ, տեսանյութ)

12:31 • 28.04.14

Հունիսի 5-ին ռուսական էկրաններին կհայտնվի ճապոնացի ռեժիսոր Մակոտո Նակամուրայի Չեբուրաշկայի մասին եռապատումը՝ «Չեբուրաշկան և կրկեսը», «Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» և «Շապոկլյակի խորհուրդները», հայտնում է etoday.ru-ն։

 

Նախաբանը կլինի նարինջների արկղում Չեբուրաշկային հայտնաբերելու պատմությունը, նրա ծանոթությունը կոկորդիլոս Գենայի հետ և ընկերներ ձեռք բերելը։ Նոր շարքի հիմքում 1969թ. «Կոկորդիլոս Գենան» հայտնի մուլտֆիլմն է։

 

«Չեբուրաշկան և կրկեսը» պատմություն է ընկերության և երազանքի մասին։ Գենան և Չեբուրաշկան օգնում են Մաշա անունով աղջկան քայլել ճոպանի վրայով և իրականացնում են նրա երազանքը՝ ելույթ ունենալ կրկեսում։

 

«Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» ֆիլմում Գենան հիվանդ է, և Չեբուրաշկան նրա փոխարեն գնում է կենդանաբանական այգի՝ «կոկորդիլոս աշխատելու»։ Եզրափակիչ մասում հերոսներն օգնության են հասնում աճպարարին, ով կորցրել է իր թոռնուհուն։

 

Իսկ Շապոկլյակը բացում է վճարովի անպիտան խորհուրդների բյուրո։

p_176655.jpg

p_641263.jpg

p_641194.jpg

p_641206.jpg

p_641208.jpg

p_641212.jpg

p_641213.jpg

p_641219.jpg

p_641220.jpg

p_641227.jpg

p_641228.jpg

p_641235.jpg

p_641237.jpg

p_641242.jpg

p_641243.jpg

p_641245.jpg

p_641253.jpg

p_641267.jpg

p_641269.jpg