Queen խմբի իտալական կրկնօրինակը 500-ից ավելի ապօրինի համերգ է տվել Եվրոպայում

16:15 • 28.04.14

Իտալիայում հայտնաբերվել է լեգենդար Queen ռոք խմբի «քավեր տարբերակը»՝ Ֆրեդի Մերկուրիի նմանակի գլխավորությամբ, հայտնում է Euromag-ը՝ հավելելով, որ Ապուլիա շրջանից խումբը 500-ից ավելի համերգ է տվել Իտալիայում և արտասահմանում՝ ոչ մի կոպեկ հարկ չվճարելով իրենց հոնորարներից։

 

Այժմ խմբի մենակատար Պյերո Էպիֆանին մեղադրվում է 800.000 եվրոյի չափով հարկերի վճարումից խուսափելու համար։
Պարզվել է, որ 2009-2013թթ. ընթացքում խումբն ակտիվ շրջագայել է Իտալիայով, Իսպանիայով ու Սլովենիայով։

 

Էպիֆանին, ում անվանում են նաև Պյերո Queen, գտնում է, որ իր գործունեությունը լավագույն հարգանքի տուրքն է Ֆրեդի Մերկուրիի հիշատակին։ Սակայն այժմ լեգենդար երաժշտի նմանակին սպառնում է ազատազրկում։