«Հնդկական Օսկարի» է արժանացել «Վազի՛ր, Միլխա՛, վազի՛ր» օլիմպիական մարզիկի մասին կենսագրական ֆիլմը (լուսանկարներ, տեսանյութ)

12:25 • 28.04.14

«Հնդկական Օսկարի»՝ Հնդկաստանի կինոակադեմիայի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ-ում, հայտնում է Газета-ն՝ հղում անելով BBC-ին։

 

Մրցանակաբաշխության բացարձակ առաջատար է ճանաչվել օլիմպիական մարզիկ Միլխա Սինգհի մասին կեսագրական ֆիլմը՝ «Վազի՛ր, Միլխա՛, վազի՛ր»։ Ֆիլմը մրցանակների է արժանացել հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։

 

84-ամյա Սինգհն անձամբ ներկա է գտնվել արարողությանը։ Նա մասնակցել է Օլիմպիական խաղերին 3 անգամ՝ անձնական ողբերգությունը հաղթահարելուց հետո. 1947-ին Հնդկաստանի բաժանման ժամանակ նրա աչքի առաջ սպանել են ծնողներին և 7 եղբայրներին ու քույրերին։

US actor Kevin Spacey, Bollywood actor Shahdid Kapoor (C) and Bollywood actress Deepika Padukone

Bollywood actress Priyanka Chopra with John Travolta

Hrithik Roshan (right) and John Travolta grooving on the stage at the International Indian Film Academy Awards last weekend in Florida. -- AFP