Խոսե Կարերասը վերադառնում է օպերային մեծ բեմ

10:34 • 28.04.14

Աշխարհի լավագույն տենորներից մեկը՝ իսպանացի Խոսե Կարերասը, 8 տարվա ընդմիջումից հետո հայտարարել է օպերային մեծ բեմ վերադարձի մասին։

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, Բիլբաո քաղաքի «Արիագա» թատրոնում Կարերասը կներկայացնի ավստրիացի կոմպոզիտոր Կրիստիան Կոլոնովիցի «El Juez» օպերայի համաշխարհային պրեմիերան։

 

«Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում ներկայացմանը, սակայն դեռևս չեմ կարող ասել, թե արդյոք իմ վերադարձը ժամանակավոր, թե շարունակական կլինի։ Դա կախված է նրանից, թե ինչպես հանդիսատեսը կընդունի այս ստեղծագործությունն ու ինչպես ես ինձ կզգամ բեմում»,- ասել է տաղանդավոր տենորը։