Քեյփթաունում բացվել է Նելսոն Մանդելային նվիրված բրոնզե հուշարձանը

20:10 • 28.04.14

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Ջեյքոբ Զուման պաշտոնապես բացել է երկրի ազգային հերոս, ինչպես նաև՝ ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելային նվիրված կիսանդրին։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը՝ բրոնզաձույլ կիսանդրին կանգնեցվել է Քեյփթաունում՝ խորհրդարանի շենքի առջև։ Այն ունի 2.28մ բարձրություն:

 

«Այս հուշարձանը հաստատում է, որ ժամանակին սպիտամորթների իշխանության խորհրդանիշ հանդիսացած խորհրդարանը վերափոխվել է առաջադեմ մի ինստիտուտի, որն աջակցում է միասնության, հավասարության, ազատության ու բոլոր հարավաֆրիկացիների արժանապատվության արժեքներին»,-հայտարարել է նախագահը։

 

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀԱՀ վերջին սպիտակամորթ նախագահ Ֆրեդերիկ դե Քլերկը, ով Մանդելայի հետ միասին ապահովել է աֆրիկյան այդ երկրի խաղաղ անցումը դեպի ժողովրդավարություն։