3D պատկերների ակնթարթային գեղեցկությունը Նոր Զելանդիայի լողափերին (լուսանկարներ, տեսանյութ)

10:45 • 28.04.14

Օվկիանոսի ափին նորզելանդացի նկարիչների հետաքրքիր ստեղծագործությունները լողափի այցելուներին տեղափոխում են այլ հարթություն։ Ոգեշնչվելով ասֆալտին արված 3D պատկերներից՝ նրանք սկսել են նկարել նույնը, սակայն՝ ավազի վրա, գրում է Комсомольская правда-ն։

 

Երեկոյան այդ ամբողջ գեղեցկությունը մաքրում են օվկիանոսի ջրերը։ Նման արվեստի ակնթարթային լինելն այն միայն ավելի գեղեցիկ է դարձնում։

 

Նորզելանդացի նկարիչներն իրենց պատկերները ստեղծում են Մաունթ Մաունգաունի քաղաքի լողափին։ Նկարիչների խումբը գլխավորում է Ջեյմի Հարքինսը, իսկ օգնում են նրան Լյուսիա Լուպֆը, Դևիդ Ռենդուն և Կոնստանցա Նայթինգեյլը։

 

«Մենք տեսնում էինք, թե ինչպես են այլ նկարիչներ նկարում ավազի վրա։ Դա միշտ հարթ, ստանդարտ նկարներ էին։ Այդ ժամանակ մենք մտածեցինք, որ կարող ենք ստեղծագործել լողափին, սակայն՝ 3D ձևաչափով։ Եվ ինձ նույնիսկ դուր է գալիս, որ մեր նկարներն անհետանում են երեկոյան, նրանց տանում են ալիքները։ Դա նրանց դարձնում է փխրուն, անկայուն»,- ասել է Ջեյմի Հարքինսը։