«Վայրի գեղեցկություն». Լոնդոնում կանցկացվի Alexander McQueen-ի հանրահայտ ցուցահանդեսը (լուսանկարներ)

12:15 • 28.04.14

Տաղանդավոր ամերիկյան դիզայներ Ալեքսանդր ՄըքՔուինի կարիերային ու ստեղծագործություններին նվիրված հայտնի ցուցահանդեսը՝ Savage Beauty-ն («Վայրի գեղեցկություն»), կանցկացվի աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկում՝ Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ սրահում։

 

Ինչպես նշում է Euromag-ը, ցուցահանդեսը, որի շրջանակներում կներկայացվեն դիզայների առաջին հավաքածուից (1992թ.) մինչ վերջինը (2010թ.) նմուշներ, կմեկնարկի 2015թ. մարտի 14-ին ու կտևի մինչ հուլիս ամիսը։

 

British Vogue-ն իր հերթին հավելում է, որ նախքան այս Savage Beauty-ն ցուցադրվել է նյույորքյան հեղինակավոր Metropolitan Museum թանգարանում, որտեղ այն դարձել է թանգարանի 141-ամյա պատմության մեջ 8-րդ ամենաշատ այցելված ցուցահանդեսը։