Չարլի Չապլինի անվան մրցանակի հանձնման արարողությունը Նյու Յորքում (լուսանկարներ)
Նյու Յորքում յուրաքանչյուր տարի տեղի է ունենում իրադարձություն, որին առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում Հոլիվուդի հնաբնակները՝ Չարլի Չապլինի անվան մրցանակի հանձնման արարողությունը։ Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Բարբարա Սթրեյզանդը, իսկ այս տարի՝ դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայները, գրում է buro247.ru-ն։
Իր կարիերայի ընթացքում Ռայները նկարահանել է ավելի քան 20 աշխատանք։ Հաճախ նա անձամբ նկարահանվել է իր ֆիլմերում։ Իսկ վերջերս նկարահանվել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում՝ Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ։
Ռայներին շնորհավորելու են գնացել Մայքլ Դուգլասը և Քեթրին Զետա Ջոնսը, Մարտին Սկորսեզեն, Մեգ Ռայանը և այլ հայտնի դեմքեր։
![]()















