Բեյոնսեն ու Ջեյ Զին այս ամառ համատեղ շրջագայության կմեկնեն (լուսանկար)

16:00 • 29.04.14

Երաժշտական «օլիմպի» ամենահայտնի զույգերից մեկը՝ r'n'b երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին, հաստատել են, որ այս ամառ մեկնելու են համատեղ շրջագայության։

 

Ինչպես նշում է Harpers Bazaar-ը, զույգը հավելել է, որ արդեն ակտիվորեն նախապատրաստվում են կայանալիք համերգներին։ Բացի այդ, ներկայացվել է նաև շրջագայության պաշտոնական պաստառը, որն ամուսիններին պատկերում է որպես հանցագործներ։

 

Հայտնի է, որ նոր շրջագայությունը կոչվելու է «On the Run»: Այն  կմեկնարկի հունիսի 25-ին, Մայամիում և կշարունակվի ևս 13 քաղաքներում՝ Ֆիլադելֆիայում, Սան Ֆրանցիսկոյում, Դալասում, Չիկագոյում և Տորոնտոյում։