Հայտնի է Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը

01:25 • 29.04.14

Կաննի 67-րդ ամենամյա կինոփառատոնի հաղթողին կընտրեն ռեժիսորներ Սոֆիա Կոպպոլան և Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը, դերաաններ Կարոլ Բուկեն, Ուիլլեմ Դեֆոն, Գաել Գարսիա Բերնալը:


Корреспондент-ի հաղորդմամբ՝ նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի նախագահությամբ ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև հարավկորեացի դերասանուհի Չոն Դո Ընը, իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին և չին ռեժիսոր Ցզյա Չժանկեն:

 

Այս տարի Կաննի 67-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Ֆրանսիայի Լազուրի ափին՝ մայիսի 14-25-ը՝ Մարչելո Մաստրոյանիի նշանի ներքո: Կինոցուցադրումները կսկսվեն ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմով, որում գլխավոր դերը մարմնավորել է Նիկոլ Քիդմանը: