Մադրիդի Թագավորական պալատը զբոսաշրջիկների համար նոր սրահներ է բացել (լուսանկարներ)
Իսպանիայում Ավագ շաբաթվա տոնակատարությունների ընթացքում նախորդ տարվա համեմատ 18 տոկոսով ավելացել են ազգային մշակույթի ժառանգությանը պատկանող կառույցներ այցելությունները:
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ օրինակ՝ Մադրիդի Թագավորական պալատը ո´չ միայն էքսկուրսիաների նոր ծրագիր է մշակել, այլև՝ առաջին անգամ այցելուների համար բացել է յուրօրինակ գեղեցկության և նշանակության թագավորական սենյակները և այլ տարածքներ, որոնք մինչ այժմ փակ են եղել հանրության համար:
Ավանդույթի համաձայն՝ էքսկուրսիան Թագավորական պալատում սկսվում է Գահասրահից, որտեղ այցելուները կարող են դիտել նաև խոշորագույն իտալացի նկարիչ Ջովանի Բատիստա Տիեպոլոյի «Իսպանական միապետության հաղթանակը» որմնանկարը, որը զարդարում է սրահի առաստաղը:
Դռներն է բացել նաև Կարլոս IV արքայի պաշտոնական նախասրահը՝ զարդարված Ալֆոնս XIII-ի մոնոգրամներով և գերբի վրա պատկերված շուշանով:



![]()














