Եգիպտոսում բացվել է Թութանհամոնի դամբարանի կրկնօրինակը (լուսանկարներ)
Եգիպտոսում բացվել է լեգենդար Թութանհամոնի դամբարանի կրկնօրինակը, հայտնում է BBC-ն: Նպատակն է՝ բնօրինակը պահպանել զբոսաշրջության կործանիչ ազդեցությունից։
Դամբարանի կրկնօրինակը բացվել է Արքաների հովտում՝ բնօրինակի կողքին։
Այս նախագիծը հղացվել էր 2011-ի Եգիպտական հեղափոխությունից առաջ:
Բացումն ի սկզբանե նախատեսվում էր այս տարվա հունվարին:
Դեռ անցած տարի այս առնչությամբ արտասահմանյան լրատվամիջոցները հարց էին բարձրացրել՝ արդյոք մարդիկ կայցելեն կեղծ դամբարան:

















