Warner Bros.-ը հաղթել է «Մատրիցա»-ի հեղինակային իրավունքի մասին գործը
Հայտնի «Մատրիցա» ֆիլմի գաղափարի հեղինակային իրավունքի մասին գործը հօգուտ Warner Bros. ընկերության է լուծվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Variety-ին:
Ավելի վաղ հունվարին սցենարիստ Թոմաս Ալթհաուսը հայտարարել է, որ իր «Անմահները» սցենարն է առանց իր թույլտվության հայտնի ֆիլմի համար հիմք դարձել: Դաշնային դատավորը նշել է, որ Ալթհաուսի բերած՝ իր սեփական սցենարի հետ 118 համընկնումները ոչ օրիգինալ գաղափարներ են պարունակում, որոնք հնարավոր չէ պաշտպանել հեղինակային իրավունքով:
Դատավորը նաև նշել է, որ Էնդի և Լանա Վաչովսկիներն աշխատել են բոլոր երեք «Մատրիցա»-ների սցենարների վրա 1992-1993 թվականներին և 1993 թվականին, երբ Ալթհաուսը Warner Bros. ստուդիային է ներկայացրել իր սցենարը, նրանք արդեն ավարտել էին աշխատանքը։










