Yahoo!-ն պատրաստվում է 2 երգիծական սերիալ թողարկել

11:40 • 29.04.14

Ամերիկյան Yahoo! ինտերնետային ընկերությունը պատրաստվում է 2 երգիծական սերիալ թողարկել, որոնց պրեմիերան կկայանա 2014թ. վերջին ու 2015թ.։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ Variety-ին հղումով, առաջին շոուն կոչվում է «Այլ տիեզերք», որը բաղկացած է 30 րոպեանոց դրվագներից։ Սյուժեի հիմքում հետազոտողներն են, որոնք հայտնվել են այլ տիեզերքում։

 

Իսկ 2-րդ շոուն ստացել է «Մեղքերի քաղաքի սրբերը» անվանումը։ Այն ևս բաղկացած է 30 րոպեանոց դրվագներից, որոնք պատմում են բասկետբոլի մասին։
 

Yahoo!-ն պատրաստվում է 2 երգիծական սերիալ թողարկել