Կոնստանտին Մելաձեն ստեղծում է «ՎԻԱ Գրա» խմբի արական տարբերակը

16:16 • 30.04.14

Հայտնի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն ուկրաինական հեռուստահաղորդման ժամանակ տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա աշնանը միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ կստեղծվի սիրված «ՎԻԱ Գրա» խմբի արական տարբերակը, այսինքն՝ նոր «բոյս բենդ»։

 

Ինչպես նշում է aif.ua կայքը, խումբը ստեղծվելու է «Хочу до Меладзе» հեռուստանախագծի շրջանակներում։ Նշվում է, որ պրոդյուսերը ցանկանում է գտնել մեր օրերի հերոսների, ովքեր կուրախացնեն կին երաժշտասերներին։

 

Շոուն կսկսի քասթինգներից, որոնք անցկացվելու են Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում։ Առաջին քասթինգը տեղի կունենա մայիսի 17-ին։

 

«Хочу до Меладзе» շոուն հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից շոու բիզնեսի բոլոր գաղտնիքները։ Հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես է զրոյից ստեղծվում ու թափ առնում «բոյս բենդը»։