Չինացին բնական կարիքները հոգալիս պատահաբար հազարամյա արձանիկ է հայտնաբերել
Չինաստանի Չենդու քաղաքում առևտրական Սյույ Յուան Գուանը Սուն դինաստիայի ժամանակներին պատկանող արձանիկ է հայտնաբերել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով, տղամարդը արձանիկը գտել է ճանապարհի եզրին բնական կարիքները հոգալիս, երբ պատահաբար նկատել է հնությունը:
29-ամյա չինացին հայտնաբերված արձանիկը տարել է տեղի մշակութային հնությունների բյուրո: Գտածոն իրենից ներկայացնում է 10 սմ բարձրությամբ և 17-18 սմ լայնությամբ կերամիկական արձանիկ: Ինչպես փորձագետները պարզել են՝ արձանիկը պատկանում է 960-1279 թվականներին: Պատմական նշանակության արձանիկի մոտավոր արժեքը դեռևս չի նշվում:
Արձանիկը մշակութային հնությունների բյուրո հանձնելու համար չինացուն երախտագիտության վկայական են շնորհել:










