Նյու Յորքի իշխանությունները կքննարկեն Սերգեյ Դովլաթովի անվան փողոց ունենալու խնդրանքը

17:25 • 30.04.14

Նյու Յորքի իշխանությունները սկսել են քննարկել Քվինսում հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի անվան փողոց ունենալու հարցը, գրում է gazeta.ru-ն։

 

Դեկտեմբերին change.org կայքում ստորագրահավաք է սկսվել 63rd Drive փողոցը, որտեղ ապրել է Դովլաթովը, Sergei Dovlatov Way անվանափոխելու հարցով։

 

Ինչպես հաղորդում է znak.com-ը, Նյու Յորքի քաղաքապետարանը որոշել է քննարկել նախաձեռնությունը՝ իմանալով դրա աջակցության օգտին մեծ հասարակական արշավի մասին։

 

Քաղաքի իշխանությունները նման որոշում են ընդունել՝ չսպասելով նշված 20 հազար ձայնի հավաքմանը. Սերգեյ Դովլաթովի անվան փողոց ունենալու համար դեռ քվեարկել է 17 հազար մարդ։