Ոստիկանությունը հրապարակել է Կուրտ Քոբեյնի դրամապանակում գտնված երկտողը

12:52 • 30.04.14

Սիեթլի ոստիկանությունը հրապարակել է Nirvana խմբի առաջատար Կուրտ Քոբեյնի ինքնասպանությունից հետո նրա դրամապանակում գտնված երկտողը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

27-ամյա Քոբեյնն ինքնասպան է եղել Սիեթլում իր սեփական տանը 1994 թվականին: Նշվում է, որ երկտողը, որտեղ երաժիշտը սարկազմով է խոսում Քորթնի Լավի հետ իր ամուսնության մասին, հրապարակվել է առաջին անգամ։ Թե երբ է Քոբեյնը գրել այդ տեքստը, հայտնի չէ:

 

«Կծու երկտողը միայն կմեծացնի ենթադրությունները երաժշտի ինքնասպանության և այն մասին, թե ինչ դեր են Քոբեյնի կյանքի վերջին օրերին խաղացել խնդիրներով լի ամուսնությունը և անձնական կյանքը»,- ասված է հոդվածում:

 

Թերթը նաև ուշադրություն է հրավիրում նրա վրա, թե ինչպես է այդ տեքստի ոճը տարբերվում Քոբեյնի մահվանից առաջ արած ենթադրյալ երկտողից, որտեղ նա Լավին «աստվածուհի» էր անվանել:

 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ոստիկանությունը հրապարակել է Քոբեյնի ինքնասպանության վայրից նախկինում անհայտ լուսանկարներ։